• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ադրբեջանի ցեղասպան քայլերը բարձրաձայնվեցին Հաագայում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ մասնագիտական քննարկմանը

05 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ցեղասպան քայլերը բարձրաձայնվեցին Հաագայում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ մասնագիտական քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Լյուքսեմբուրգի դեսպանության հրավերով մասնակցեց վերջինիս կողմից Միջազգային քրեական դատարանի անդամ երկրների 21-րդ վեհաժողովի շրջանակներում կազմակերպված «Ցեղասպանության կանխարգելման պարտավորության իրականացումը միջազգային իրավունքի ներքո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին անվանի գիտնականներ, միջազգային դատական ատյանների դատավորներ, դեսպաններ։ 

Հիմնական բանախոս պրոֆեսոր Հուննա Գերրին, անդրադառնալով մեր օրերում ցեղասպանության վտանգին առերեսվող ժողովուրդներին, ընդգծեց Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչությանը սպառնացող ցեղասպան գործունեությունները։ Պրոֆեսոր Գերրին շեշտեց, որ 2020թ. ինչպես «Genocide Watch» -ը, այնպես էլ Լեմկինի ինսիտուտը, բազմաթիվ զգուշացումներ են հրապարակել Ադրբեջանի քայլերի և հռետորաբանության իրական վտանգների մասին, սակայն այդ ամենը չի արժանացել պատշաճ միջազգային արձագանքի։

Իր խոսքում դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են 20-րդ դարի սկզբին տիրող իրավիճակը, երբ միջազգային մամուլը և Օսմանյան Կայսրությունում աշխատող դիվանագետները գրում էին հայերի ջարդերի մասին, սակայն Օսմանյան իշխանությունները շարունակում էին հայերի կոտորածները` համոզված լինելով, որ անպատիժ են մնալու։

«Ադրբեջանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, ամեն օր կոպտագույն կերպով խախտում են Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները` խորացնում հայերի դեմ ատելությունը, սպառնում նոր բռնություններով, ոչնչացնում հայկական ժառանգությունը` համոզված լինելով, որ անպատիժ են մնալու», ընդգծեց դեսպան Բալայանը։ 

Հայաստանի դեսպանը նշեց, որ միջազգային դերակատարների կողմից երկակի ստանդարտների կիրառումը բերում է աղետալի հետևանքների, որոնք տեսանելի են և խաթարում են միլիոնավոր մարդկանց կյանքեր՝ աշխարհի տարբեր անկյուններում, նաև Կովկասյան տարածաշրջանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: